Պիթոն տեսակի օձ` Երևանի Մարգարյան փողոցում

26.07.2017, 11:14
Պիթոն տեսակի օձ է հայտնաբերվել Երևանի Մարգարյանի փողոցի շենքերից մեկի բակում։
Պիթոն տեսակի օձ` Երևանի Մարգարյան փողոցում

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան պիթոն տեսակի օձ է հայտնաբերվել Երևանի Մարգարյանի փողոցի շենքերից մեկի բակում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հուլիսի 25-ին, ժամը 19:07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 13 շենքի բակում բռնել են օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար ահրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները պիթոն տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք: 

Նշենք, որ պիթոնները պատկանում են ոչ թունավոր օձերի ընտանիքին։ Հատկանշական է, որ պիթոնները հիմնականում տարածված են Արևելյան կիսագնդում` Աֆրիկայում` Սահարայից դեպի հարավ, Ասիայում, Ավստրալիայում։ Բնակվում են հիմնականում արևադարձային անտառներում, տափաստաններում, ճահճոտ տեղանքներում։–0–