Գյումրիում Opel–ը բախվել է կցորդիչին ու բռնկվել, 25–ամյա վարորդը մահացել է

23.01.2021, 15:02
Գյումրիում Opel–ը բախվել է կցորդիչին ու բռնկվել, ՌԴ  25–ամյա քաղաքացին մահացել է
Գյումրիում Opel–ը բախվել է կցորդիչին ու բռնկվել, 25–ամյա վարորդը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հունվարի 23-ին, ժամը 03:43-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Լ. Խ., ծնված 1996 թ․, ՌԴ քաղաքացի)  բախվել է կայանած կցորդիչին և բռնկվել», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:02-ին, մարվել՝ 04:15-ին: Այրվել է «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին:–0–