Գեղարքունիքում Nissan–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել ձորակում․ կա 5 տուժած

10.01.2025, 13:23
Հինգ մարդ տուժել է Գեղարքունիքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով
Գեղարքունիքում Nissan–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել ձորակում․ կա 5 տուժած

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի մոտակայքում գտնվող հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 5 մետր)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ հինգ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: