Գեղարքունիքում Nissan–ը գլորվել է 35մ բարձրությունից, կան վիրավորներ

06.12.2020, 20:33
Գեղարքունիքում Nissan–ը գլորվել է 35մ բարձրությունից, կան վիրավորներ
Գեղարքունիքում Nissan–ը գլորվել է 35մ բարձրությունից, կան վիրավորներ
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ցերեկը խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 6-ին, ժամը 15:45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակի լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Загружается новость ... "Лево"

«Պարզվել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչիկ Մ․, ծնված 1990 թ.) բախվել է ճանապարհի արգելապատնեշին և մոտ 35 մ գլորվել հարակից ձորը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Հերմինե Զ․-ն (ծնված 1958 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ճամբարակի ԲԿ։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Նազիկ Ս․-ին (ծնված 1966 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներիի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:–0–