Լոռիում Nissan–ը գլխիվայր հայտնվել է գետի մեջ, կան վիրավորներ
08.08.2020,
14:10
Լոռիում Nissan–ը գլխիվայր հայտնվել է գետի մեջ, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:10-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում, Nissan Teana մակնիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին ու գլխիվայր հայտնվել ձորում՝ գետի մեջ:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 2 մարդ բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:–0–
Загружается новость ... "Лево"