Մահացել է հռչակավոր երգիչ Ջորջ Մայքլը

26.12.2016, 11:19
Մահացել է հռչակավոր երգիչ Ջորջ Մայքլը։
Մահացել է հռչակավոր երգիչ Ջորջ Մայքլը
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մահացել է հռչակավոր երգիչ Ջորջ Մայքլը։

Հնարավոր է, որ լեգենդար երգիչը մահացել է սրտի անբավարարությունից, հաղորդում է Billboard հրատարակությունը։

Ինչպես հրատարակությանը հայտնել է երգչի մենեջեր Մայքլ Լիփմանը, սուրծննդյան առավոտ իրեն զանգահարել են և տեղեկացրել, որ գտել են Մայքլին անկողնում` մահացած վիճակում։ Բռնի մահը բացառվում է։ Միաժամանակ, Լիփմանի խոսքով, սրտի անբավարարության պատճառով մահվան վարկածն անսպասելի է։

Իր ողջ կարիերի ընթացքում Մայքլը վաճառել է ավելի քան 100 մլն ձայնագրություն։ Երգչի ամենահայտնի հիթերն են Last Christmas–ը, Wake me up before you go-go–ն և Էլթոն Ջոնի հետ ձայնագրած Don"t let the sun go down on me երգը։

2011 թ.–ին երաժշտի մոտ ախտորոշվել էր ծանր թոքաբորբ, ինչի պատճառով նա չեղյալ էր հայտարարել մի շարք ելույթներ։ Բուժման համար Մայքլը միացվել էր արհեստական շնչառության սարքին, ինչը կարող էր հանգեցնել ձայնի կորստի։–0–