Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)

21.07.2017, 17:57
Այսօր վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Խոշոր վրաերթ–ավտովթար Երևանում. 3 մարդ հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 21-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 12։50-ի սահմաններում Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արցախի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո բախվել կայանված Nissan Tiida մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո՝ երկաթե էլեկտրասյանը, հաղորդում է shamshyan.com–ը։

Загружается новость ... "Лево"

Բախման հետևանքով վրաերթի ենթարկվածն ու Ford-ի վարորդն ու նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։–0–