Խոշոր ավտովթար Լոռու մարզում. վարորդը և 3 ուղևորները հոսպիտալացվել են

27.01.2019, 21:20
Երեկ՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. վարորդը և 3 ուղևորները հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․ /Նովոստի֊Արմենիա/․ Երեկ՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է shamshyan.com֊ը, ժամը 16:50-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 49-ամյա Մխիթար Ամիրյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով վարորդ Մ. Ամիրյանն ու ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 61-ամյա Մելանյա Ղազարյանը, 49-ամյա Գյուլնար Պապոյանը և 30-ամյա Արտակ Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:֊0֊