Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. երեք մարդ հոսպիտալացվել են
24.11.2018,
18:15
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 11։00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի և ՎԱԶ 2101 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Բախման արդյունքում «01»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Toyota-ի վարորդը մասնակցելիս է եղել հարսանեկան արարողության, իսկ վթարի մեղավորը, ըստ նախնական տեղեկությունների, «01»-ի վարորդն է եղել, ով չի զիջել գլխավոր ճանապարհով անցնող Toyota-ի վարորդին և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը։-0-

Загружается новость ... "Лево"