Խոշոր ավտովթար Մաշտոցի պողոտայի թունելում. երթևեկը ժամանակավորապես դադարեցվել է (ՖՈՏՈ)
05.03.2018,
14:15
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մաշտոցի պողոտայի թունելում:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող թունելում, բախվել են Երևան քաղաքի բնակիչ 73-ամյա Գառնիկ Տոնոյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ 35-ամյա Հայկ Զեյնալյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Կայքի հաղորդմամբ, նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, իսկ մի մասն էլ 2 ամսով փակել է Երևանի քաղաքապետարանը՝ այնտեղ ջրահեռացման խողովակներ փոխելու նպատակով։–0–