Հայտնի են մանրամասներ Երևանի կենտրոնում գրանցված հրաձգությունից (ՖՈՏՈ)

14.09.2017, 13:52
Քիչ առաջ Երևանի կենտրոնում ավտոմատից կրակահերթեր են հնչել։
Հայտնի են մանրամասներ Երևանի կենտրոնում գրանցված հրաձգությունից (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ Երևանի կենտրոնում ավտոմատից կրակահերթեր են հնչել։

 - рис.1

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը դեպքի վայրից, կրակահերթերը հնչել են «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրի մոտակայքում։

 - рис.2

Ականատեսների խոսքերով, կրահակերթերն արձակվել են ավտոմատից և ատրճանակից փողոցով անցնող մեքենայից։

Անհայտ անձինք կրակելուց հետո գցել են ավտոմատը հյուրանոցի դիմաց և մեքենայով դիմել փախուստի։ Միջադեպի հետևանքով մեկ մարդ սպանվել է, ևս մեկը` վիրավորվել։–0–