Սարսափելի կադրեր. ինչպես է Ford–ը Երևանում վրաերթի ենթարկում մորն ու նրա 11–ամյա որդուն (ՎԻԴԵՈ)

16.03.2022, 12:17
Սարսափելի կադրեր. ինչպես է Ford–ը Երևանում վրաերթի ենթարկում մորն ու նրա 11–ամյա որդուն. ՎԻԴԵՈ
Սարսափելի կադրեր. ինչպես է Ford–ը Երևանում վրաերթի ենթարկում մորն ու նրա 11–ամյա որդուն (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 13–ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 17:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Սպարտակ Ղ.-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան նոր խճուղու 2/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Աննա Կ.-ին և նրա որդուն` 11-ամյա Վլադ Պ.-ին:

Վրաերթի ենթարկվածներին առաջինն օգնության է հասել Երևանի բնակիչ Կ. Ավագյանը, ով այդ պահին Opel մակնիշի ավտոմեքենայով անցնելիս է եղել ու ճիշտ կողմնորոշվելով՝ նախ առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածներին, ապա իր ավտոմեքենայով տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրանց կյանքը։

Երեխան գտնվել է ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները նշել են, որ եթե նրանք 5-10 րոպե ուշ բերվեին հիվանդանոց, ապա երեխայի կյանքը փրկել չէր հաջողվի։ Այժմ նրանց վիճակը կայուն է։

Համացանցում հրապարակվել են վրաերթի կադրերը։–0–