Երևանի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
08.02.2022,
09:07
Երևանի N188 դպրոցի 3-րդ հարկում հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երևանի N188 դպրոցում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ի թղթակիցը դեպքի վայրից, հրդեհի օջախը երրորդ հարկում է, բոլորին տարհանել են:
Հրդեհը բռնկվել է ժամը 08.25-ի սահմաններում, րոպեներ անց հրշեջներն արդեն տեղում էին: Դեպքի վայրում են նաև «Գազպրոմ-Արմենիա»-ի աշխատակիցները:-0-
