Ահազանգ ԱԻՆ–ում. քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Հանրապետության հրապարակի նստարանին

30.08.2018, 13:36
Քիչ առաջ քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Հանրապետության հրապարակի նստարանին:
Ահազանգ ԱԻՆ–ում. քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Հանրապետության հրապարակի նստարանին

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ՀՀ ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Հանրապետության հրապարակի նստարանին։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 30-ին ժամը 12:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ  անձը չպարզված քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–