Երևանում մի խումբ երիտասարդներ առևանգել են մի երիտասարդի, ծեծել ու սպառնացել (ՎԻԴԵՈ)
23.12.2018,
16:48
Երևանում մի խումբ երիտասարդներ առևանգել են մի երիտասարդի, ծեծել ու սպառնացել:

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում մի խումբ երիտասարդներ առևանգել են մի երիտասարդի, ծեծել ու սպառնացել:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 15-ին մի երիտասարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ իրեն օրեր առաջ առևանգել են ու սպառնացել սպանել:
Պարզվեց, որ դեկտեմբերի 12-ին 4 անձինք առևանգել էին մի քաղաքացու և զենքով ու դանակով սպառնացել էին, որ վերջինս հետ վերցնի ինչ-որ քրեական գործով իր տված ցուցմունքը:
Ըստ տեղեկությունների` երիտասարդին նստեցրել էին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա և տարել Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքում գտնվող ինչ-որ առանձնատուն: Այնտեղ են եղել նաև 8 հոգի, որոնք քաղաքացուն ծեծել են ու կոտրել բջջային հեռախոսը:
Հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրի 131-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդուն առևանգելը:
«Ոստիկաններն անմիջապես ճշտեցին կասկածյալների ինքնությունը ու գտնվելու վայրը: Դեկտեմբերի 16-ին 4 կասկածյալներին հայտնաբերվեցին և անձին առևանգելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ինչից հետո էլ ներկայացվեցին նախաքննական մարմնին: Բերման ենթարկվածներն են՝ երևանցիներ 1979 թվականին ծնված Սարգիս Մկրտչյանը, 1980 թվականին ծնված Կարեն Ջումայանը, 1983 թվականին ծնված Գոռ Հովհաննիսյանը և 1990 թվականին ծնված Արմեն Մկրտչյանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նրանք ձերբակալված են: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:–0–