Երևանում Mercedes-ի վարորդը ծեծել է տաքսու վարորդին նրա մեքենային հարվածելուց հետո (ՎԻԴԵՈ)
27.12.2019,
10:50
Երևանում Mercedes-ի վարորդը ծեծել է տաքսու վարորդին նրա մեքենային հարվածելուց հետո. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի ./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 26-ին համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է Mercedes մակնիշի մեքենայի վարորդը հետևից հարվածում տաքսուն, որից հետո դուրս է գալիս մեքենայից և սկսում հարվածել տաքսու վարորդին, որը տարեց մարդ է:
Ստացած հարվածներից տաքսու վարորդն ընկնում է գետնին, որից հետո Mercedes-ի վարորդը շարունակում է ոտքով հարվածել տղամարդուն: Տարեց մարդուն օգնության են հասնում պատահական անցորդները:
Համացանցում տեսանյութը բուռն քննարկումներ է առաջացրել, որոշ օգտատերեր էլ ներկայացրել են նկարներ, որտեղ երևում են Mercedes-ի պետհամարանիշերը:-0-