Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել շտապօգնության մեքենայի մասնակցությամբ

17.05.2019, 12:21
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել շտապօգնության մեքենայի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 - рис.1

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 01։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են ՌԴ քաղաքացի՝ 26-ամյա Կարեն Միքայելյանի վարած BMW X5 մակնիշի, Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Սամվել Մարտիրոսյանի վարած շտապօգնության և 31-ամյա Գոռ Մինասյանի վարած Honda Fit մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վիրավորին ու վարորդներին առաջինը օգնության են հասել դեսպանատան անվտանգության աշխատակիցները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։-0-