Երևանում ՃՈ Toyota-ն մխրճվել է КамАЗ-ի մեջ

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 10:30-ի սաhմաններում Բագրատունյաց փողոցում բախվել են Volkswagen և Toyota Corolla համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, իսկ Toyota-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes E280–ին, այնուհետև մխրճվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված КамАЗ մակնիշի ավտոմեքենայի մեջ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Shamhsyan.com–ի հաղորդմամբ, Toyota Corolla-ն հաշվառված է Ճանապարհային Ոստիկանության հաշվեկշռում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: -0-