Թուրքիայում տապալվել է հայկական գերեզմանատան պատը, կան վիրավորներ (ՖՈՏՈ)

28.07.2017, 20:35
Ստամբուլում հորդ անձրևի հետևանքով տապալվել է Շիշլիի գերեզմանատան պատը։
Թուրքիայում տապալվել է հայկական գերեզմանատան պատը, կան վիրավորներ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ստամբուլում հորդ անձրևի հետևանքով տապալվել է Շիշլիի գերեզմանատան պատը։

Ինչպես հաղորդում է «Московский комсомолец»–ը, 2 մարդ տուժել է։

Թուրքական ԶԼՄ–ների հաղորդմամբ, փլատակների տակ է մնացել 4 մարդ, փրկարարներին հաջողվել է 3–ին դուրս բերել։

 - рис.1

Պանգալտիի հայկական գերեզմանատունը կառուցվել է 1560 թ–ին։ 1780 թ.–ին այն այն ընդլայնվել է, 1853 թ.–ին` սահմանազատվել պատով։ Հին գերեզմանատան հիմնական մասն ավերվել է 1930–ական թթ.–ին, իսկ նրա տարածքը փոխանցվել է Ստամբուլի քաղաքապետարանին։ 2015 թ.–ին Թուրքիայի հիմնադրամների գերագույն խորհուրդը որոշում կայացրեց Շիշլիի հայկական գերեզմանատան տարածքի սեփականության իրավունքը փոխանցել Բեյօղլուի Սուրբ Երրորդության եկեղեցու հիմնադրամին։ -0-