ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում գրանցված բախումների հետևանքով տուժել է չորս ոստիկան
19.07.2016,
22:25
Չորս ոստիկան տուժել է ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում գրանցված բախումների հետևանքով:

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Չորս ոստիկան տուժել է ՊՊԾ գնդի շենքի մոտակայքում գրանցված բախումների հետևանքով, տեղեկացրեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հղում անելով ոստիկանության ներկայացուցիչներին։
Նրա խոսքով` մի խումբ քաղաքացիներ փորձել են Սարի Թաղի կողմից ներխուժել հատուկ պահպանվող տարածք։ Ոստիկանները փակել են նրանց ճանապարհը, սակայն ոստիկանների ուղղությամբ քարեր են նետվել։ Չորս ոստիկաններ տեղափոխվել են հիվանդանոց։
Ոստիկանության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Իրավիճակը մնում է լարված։
Շենքի մոտակայքում հավաքվել են ակցիայի մասնակիցները` պահանջելով ձեռնպահ մնալ պատանդների ազատ արձակման ուժային գործողություններից։ Մոտ մեկ ժամ առաջ ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք սկսել են օդ կրակել, իսկ ցուցարարները որոշել են, որ գրոհ է սկսվել և փորձել են ճեղքել ոստիկաններից կազմված շղթան։
Համոզվելու համար, որ որևէ գրոհ չի եղել, ոստիկանությունը հրավիրեց մամուլի ներկայացուցիչներին և Փաշինյանին ավելի մոտենալ զավթած շենքին։ Սակայն ճանապարհի կեսից լրագրողներին թույլ չտվեցին շարունակել` ելնելով անվտանգության նկատառումներից։
Լրագրողներն ու Փաշինյանը տեսան հրառավարություն, որը բաց էր թողնվում ՊՊԾ շենքի մոտակայքից։
Հուլիսի 17–ին` լուսադեմին, մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց, որոնց թվում են` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ովքեր գնացել են այնտեղ բանակցություններ վարելու համար։ Հարձակման ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, տարբեր վիրավորումներով հոսպիտալացվել է 6 մարդ` 5 ոստիկան և մեկ հարձակվող։
Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը բերման էր ենթարկել ավելի քան 200 մարդու։
ՊՊԾ գնդի շենքը զավթած անձինք պահանջում են ազատել «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել է շուրջ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից զենք ապօրինի պահելու կասկածանքով։
Նախօրեին երեկոյան տասնյակ ցուցարարներ հավաքվել են ՊՊԾ գնդի զավթած շենքի մոտակայքում` պահանջելով չթույլատրել գրոհ զավթած շենքի անձանց նկատմամբ։ –0–