Մերձմոսկվայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. երկրորդ օդաչուն հայ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

11.02.2018, 18:46
Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում «Ան-148» ուղևորատար ինքնաթիռ է վթարվել։
Մերձմոսկվայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. երկրորդ օդաչուն հայ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ,11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող «Ան-148» ինքնաթիռը։

ՌԴ ՔԿ–ն արդեն քրեական գործ է հարուցել Մերձմոսկվայում «ԱՆ–148» ինքնաթիռի կործանման դեպքով։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով, նախնական տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած ինքնաթիռում, որը պատկանել է «Սարատովյան ավիաուղիներին», եղել է 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։

Life.ru–ի հաղորդմամբ, կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչուն հայ է` Սերգեյ Ղամբարյան։

 - рис.1

Լուսանկարը` life-shot telegram ալիքից

Նախնական տվյալներով, ինքնաթիռի բեկորները ցրված են 1 կմ շառավղով։ Կործանման հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել։

«ՀՀ ԱԳՆ–ն պարզում է զոհերի թվում ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի առկայությունը», – նշվում է ԱԳՆ–ի Twitter–յան էջում։–0–