Կաբարդինո-Բալկարիայում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել` թմրանյութերի խմբաքանակով
15.03.2017,
16:19
Կաբարդինո-Բալկարիայի սահմանապահները Հայաստանի քաղաքացի են ձերբակալել` թմրանյութերի խմբաքանակով:

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Կաբարդինո-Բալկարիայի սահմանապահները Հայաստանի քաղաքացի են ձերբակալել` թմրանյութերի խմբաքանակով:
Ինչպես հայտնում է «Ռեգիոն-օնլայնը», «Մալկա» անցակետում ոստիկանները փաստաթղթերի ստուգման նպատակով կանգնեցրել են «Ford» մակնիշի ավտոմեքենա, որի ղեկին էր 52-ամյա Հայաստանի քաղաքացի:
Իրավապահ մարմինների աշխատակիցները որոշել են զննել մեքենան: Ոստիկանները առգրավել են ինչ-որ նյութով փաթեթ, որը, ինչպես ցույց է տվել փորձաքննությունը, սինթետիկ թմրանյութ էր` 7,13 գրամ զանգվածով:
«Քաղաքացու դեմ հարուցվել է քրեական գործ ՌԴ Ք.Օ. 228-րդ հոդվածի 2-րդ մասով», - հաղորդել են ՆԳՆ մամուլի ծառայությունից:
Այժմ Հայաստանի քաղաքացին կարող է պատժվել 3-10 տարի ազատազրկմամաբ, ինչպես նաև նրան կարող են մինչև կես միլիոն ռուբլի տուգանք նշանակել: -0-