ՀՀ ԱԻՆ–ն ահազանգ չի ստացել Երևան ուղևորվող ինքնաթիռում ռումբի առկայության մասին (ԼՐԱՑՎԱԾ)
24.03.2016,
15:00
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ չի ստացել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ուղևորվող ինքնաթիռում ռումբի առկայության մասին։
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ չի ստացել Եևան–Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում ռումբի առկայության մասին։
Ավելի վաղ հայկական ԶԼՄ–ները հայտնել են, որ Երևան–Մոսկվա ուղևորվող ինքնաթիռներից մեկում ռումբ է տեղադրված։
«ԱԻՆ–ը որևէ ահազանգ չի ստացել», – «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը։
Նա նաև նշեց, որ չի կարող տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե, արդյոք, այս պահին երևանյան օդանավակայանում գործում են ԱԻՆ ուժեր, թե ոչ։
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձում է ստանալ ոստիկանության մեկնաբանությունը։ –0–