Երևանում վրաերթի հետևանքով 22-ամյա աղջիկ է մահացել

02.08.2017, 12:04
Ավտոմեքենայի վարորդը Հրաչյա Քոչար 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի։
Երևանում վրաերթի հետևանքով 22-ամյա աղջիկ է մահացել
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի՝ օգոստոսի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Skoda մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 27-ամյա Ռուբեն Գուլգուլյանը Հրաչյա Քոչար 41 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 20-25 տարեկան աղջիկ հետիոտնի։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է shamshyan.com –ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել շատապ օգնության բրիգադը, սակայն վրաերթի ենթարկվածն արդեն մահացած է եղել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի ( Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշով։

Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին։ Վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության, պարզվել է, որ նա գտնվում է սթափ վիճակում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վրաերթի ենթարկվածը Երևանի բնակչուհի՝ 22-ամյա Լիաննա Օհանյանն էր, ով աշխատում էր «Միշել» գեղեցկության սրահում՝ որպես վարսավիր։-0-