Վեդի-Նոր Ուղի ավտոճանապարհին հարակից ջրանցքում 91-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

15.11.2020, 13:24
Վեդի-Նոր Ուղի ավտոճանապարհին հարակից ջրանցքում քաղաքացու դի է հայտնաբերվել
Վեդի-Նոր Ուղի ավտոճանապարհին հարակից ջրանցքում 91-ամյա կնոջ դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 15-ին, ժամը 09:30-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի-Նոր Ուղի ավտոճանապարհին հարակից ջրանցքում քաղաքացու դի է նկատվում։ Այս մասին հատժյտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն Արտաշատյան ջրանցքից դուրս են բերել Վարսիկ Վ․-ի (ծնված 1929 թ․) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:-0-