Խուզարկությամբ հայտնաբերվել է 9 փամփուշտով ատրճանակ ու դանակ. Երևանում 37–ամյա տղամարդուն փողոցից բերման են ենթարկել
26.01.2023,
14:14
Երևանում 37–ամյա տղամարդուն փողոցից բերման են ենթարկել

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունվարի 25-ին Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերել, զենք, զինամթերք ապօրինի պահելու և կրելու համար ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 37-ամյա մի տղամարդու, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:
Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով, և բարդ փականով, 9 սմ շեղբով դանակ:
Նա ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին։
Կատարվում է նախաքննություն:–0–