Ողբերգական վրաերթ Երևանում․ 86–ամյա վարորդը Range Rover–ով վրաերթի է ենթարկել 57–ամյա կնոջը

18.01.2025, 20:44
57–ամյա կինը տեղում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանում․ 86–ամյա վարորդը Range Rover–ով վրաերթի է ենթարկել 57–ամյա կնոջը

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Մուշեղ Գալշոյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 57-ամյա Ն․ Դ-ին:
 
Վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը: 
  
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 
 
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։