Իրանում գրանցված ուժեղ երկրաշարժը զգացվել է Երեւանում, Արցախում ու եւս 4 մարզում
05.10.2022,
10:07
Իրանում գրանցված ուժեղ երկրաշարժը զգացվել է Երեւանում, Արցախում ու եւս 4 մարզում

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 04:21-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 00:21-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 45.72⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․5 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ–ը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5-6 բալ, Վայոց ձորի, Արարատի մարզերում՝ 3-4 բալ, Կոտայքի մարզում, Երևանում և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ։-0-