Երևանում 30–ամյա տղամարդն արցունքաբեր գազ է փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել 9000 դոլար ու 220 հազ. դրամ

27.09.2022, 14:33
Երևանում 30–ամյա տղամարդն արցունքաբեր գազ է փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել 9000 դոլար ու 220 հազ. դրամ
Երևանում 30–ամյա տղամարդն արցունքաբեր գազ է փչել գիշերային ակումբի պարուհու դեմքին և հափշտակել 9000 դոլար ու 220 հազ. դրամ
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը. սեպտեմբերի 26-ին, ժամը 06.54-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Լենինգրադյան փողեցի շենքերից մեկում բնակվող 21-ամյա մի աղջիկ և հայտնել, որ շենքի շքամուտքում անհայտ տղամարդը արցունքաբեր գազ է փչել իր դեմքին և հափշտակել ձեռքի դրամապանակը, որի մեջ եղել են 9000 դոլար, 220 000 դրամ, փաստաթղթեր և բանկային քարտեր:

«Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը: Մայրաքաղաքի Թումանյան փողոցի բնակիչ 30-ամյա երիտասարդը նույն օրը Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին ու տվել խոստովանական ցուցմունք: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հափշտակված գումարը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Փաստի արթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի մեղադրանքով (Ավազակությունը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

30-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, աղջիկը գիշերային ակումբներից մեկի պարուհի է։–0–