Փարաքարում 25–ամյա վարորդը Toyota–ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի ու բախվել երկաթե տաղավարին
23.04.2021,
11:34
Փարաքարում 25–ամյա վարորդը Toyota–ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի ու բախվել երկաթե տաղավարին

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ ապրլի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 23։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 25-ամյա Տիգրան Աբգարյանը Փարաքար գյուղի Երևանյան փողոցի սզբնամասում իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Փարաքար գյուղի բնակիչներ, 43-ամյա Գոռ Մարգարյանին և 43-ամյա Արմեն Գշտաևին։
Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վրաերթից հետո ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհ երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե տաղավարին, որը նույնպես վնասվել է։–0–