Մոսկվայում 200 միգրանտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

13.07.2021, 13:44
Մոսկվայում 200 միգրանտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Մոսկվայում 200 միգրանտների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի հարավ–արևելյան ադմինիստրատիվ օկրուգում նախօրեին երեկոյան տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք միգրանտների միջև։

Загружается новость ... "Лево"
Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմբոմոլեցը»` հղում անելով «112» ալիքին, ծեծկռտուքի հետևանքով մի քանի մարդ վնասվածք է ստացել և հոսպիտալացվել է։

«Կուզմինկայում միգրանտների միջև ծեծկռտուք է։ Ականատեսները հայտնում են, որ ծեծկռտուքին մասնակցում է մոտ 200 մարդ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Վեճը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 19։00–ի սա հմաններում։ Դեպքի վայր են մեկնել տասնյակ ոստիկաններ։

Իրավապահները բերման են ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին։–0–