Ահասարսուռ սպանություն Վանաձորում. 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատուն, հետո դին տեղափոխել է անկողին ու դանակը դրել տատու ձեռքի մեջ
01.11.2022,
21:15
Ահասարսուռ սպանություն Վանաձորում. 18-ամյա թոռը սպանել է 82-ամյա տատուն, հետո դին տեղափոխել է անկողին ու դանակը դրել տատու ձեռքի մեջ

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 1-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15։05-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Լոռու մարզի բնակիչ՝ 48-ամյա Արայիկ Վ-ից, ով հայտնել է, որ Երևանյան խճուղու շենքերից մեկի իր բնակարանում հայտնաբերել է մոր՝ 82-ամյա Էֆրիդա Գրիգորյանի դին՝ երակները կտրած վիճակում։
Ահազանգողը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ մայրը ինքնասպան է եղել։
Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, այնուհետև տանելով բացատրական աշխատանքներ, հասնում են արդյունքի, որ Արայիկ Վ-ն հայտնում է դեպքի որոշ հանգամանքներ, որոնք, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չեն հրապարակվում։
Դեպքի վայրից ոստիկանները բաժին են տեղափոխում նույն հասցեի բնակիչ՝ 18-ամյա Անդրանիկ Վ-ին։ Պարզվում է, որ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է սպանվածի աջ ձեռքի դաստակի շրջանին, ինչից հետո տատը վայր է ընկել։ Որոշ ժամանակ անց նա տատուն բարձրացրել է գետնից և տեղափոխել ու պառկացրել նույն սենյակի անկողնու վրա՝ դանակը դնելով տատու աջ ձեռքի մեջ, այնուհետև դուրս է եկել տանից, զանգահարել իր մորը և դեպքի վերաբերյալ պատմել որոշ մանրամասներ։
Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Անդրանիկ Վ-ն, որպես կասկածյալ, քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը, որը քննիչն առգրավել է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Загружается новость ... "Лево"