423
4.13
402.21
+17
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 13–ամյա տղան իր մոտ եղած դանակով դանակահարել է 51–ամյա տղամարդուն

12:39
14 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 9–ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, այդ օրը «որովայնի առաջային պատի ծակած վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է 51–ամյա Շահեն Ն–ն:

Մալաթիայի ոստիկանները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը  20:00-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 108 շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Շահեն Ն.-ին իր մոտ եղած դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 13-ամյա Արսեն Ս.-ն:

Ոստիկանները հայտնաբերել են վերջինիս, տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:

Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:58
13 Հոկտեմբերի 2023
Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել
Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել
13:06
13 Հոկտեմբերի 2023
Վանաձորի արհեստական լճից 25–ամյա քաղաքացու դի է դուրս բերվել, նա որոնվում էր որպես անհետ կորած
25–ամյա քաղաքացին որոնվում էր որպես անհետ կորած, նրա անհետ կորելու մասին ոստիկանությանը հայտնել էր հայրը
12:18
13 Հոկտեմբերի 2023
12 լիտր քիմնյութեր, թմրանյութ պատրաստելու գործիքներ. մանրամասներ Գառնիում գործող թմրանյութերի լաբորատորիայի բացահայտումից (ՎԻԴԵՈ)
Պարզվել է, որ Երևանի 33- ամյա մի բնակչուհի և ՌԴ 31-ամյա մի քաղաքացի իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերում, պատրաստում և պահում առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ. ՎԻԴԵՈ
10:04
13 Հոկտեմբերի 2023
Բախվել են ՎԱԶ–ն ու BMW-ն. 63–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել (ՖՈՏՈ)
63–ամյա վարորդի կյանքը փրկել չի հաջողվել. ՖՈՏՈ
15:36
12 Հոկտեմբերի 2023
Թմրամիջոցների արտադրման և աճեցման լաբորատորիա է բացահայտվել, հինգ անձ ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)
Կադրեր` թմրամիջոցների արտադրման և աճեցման լաբորատորիայից. ՎԻԴԵՈ
12:40
12 Հոկտեմբերի 2023
Ինչպես են Երևանում բախվում BMW-ն ու VAZ-ը, վերջինս էլ բախվում լիցքավորման կայանի սարքավորմանը (ՎԻԴԵՈ)
Ինչպես են Երևանում բախվում BMW-ն ու VAZ-ը, վերջինս էլ բախվում լիցքավորման կայանի սարքավորմանը. ՎԻԴԵՈ
11:26
12 Հոկտեմբերի 2023
Քարակերտ-Դալարիկ հատվածում 36 վագոններից բաղկացած գնացքը կողաշրջվել է, վնասվել է երկաթուղային գիծը
Քարակերտ-Դալարիկ հատվածում գնացք է կողաշրջվել
21:15
11 Հոկտեմբերի 2023
Վարորդը հայհոյել է 31–ամյա հետիոտնին և թքել նրա ուղղությամբ, վերջինս էլ որոշել է սպանել վարորդին
Վարորդը հայհոյել է 31–ամյա հետիոտնին և թքել նրա ուղղությամբ, վերջինս էլ որոշել է սպանել վարորդին

17:58
11 Հոկտեմբերի 2023
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Երկրաշարժը զգացվել է մի քանի բնակավայրերում
16:01
11 Հոկտեմբերի 2023
Հյուսիսային մաքսատան տարածքի ավտոկայանատեղիում կայանված մեքենաներից գողություններ են կատարվել
Գողություններ են կատարվել Հյուսիսային մաքսատան տարածքի ավտոկայանատեղիում կայանված մեքենաներից
15:28
11 Հոկտեմբերի 2023
Երևանում 48–ամյա կինը դանակահարել է սեփական մորն ու քրոջը
Երևանում 48–ամյա կինը դանակահարել է սեփական մորն ու քրոջը