1 ժամվա ընթացքում 10-ից ավելի վթարներ են տեղի ունեցել Կոտայքում (ՖՈՏՈ)

24.01.2018, 12:20
Միանգամից մի քանի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
1 ժամվա ընթացքում 10-ից ավելի վթարներ են տեղի ունեցել Կոտայքում (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Միանգամից մի քանի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Մասնավորապես, ժամը 08։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Հրազդանի վարչական տարածքում ճանապարհի մերկասառույցի պատճառով կողարջվել են Ford և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաներ։

 - рис.1

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար, զոհեր, վիրավորներ չկան։

Միևնույն ժամանակ նշվում է, որ եթե Երևանից մինչև Սևան ավոճանապարհի՝ Աբովյանի, Չարենցավանի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի վարչական տարածքներում Ճանշինը կատարել է ճանապարհների ձնամաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ, ապա Հրազդանում նման աշխատանքներ չեն կատարվել: Դրա պատճառով էլ 1 ժամվա ընթացքում 10-ից ավելի վթարներ տեղի ունեցան։

«Ավտոմեքենաները ձորը չեն գլորվել միայն այն պատճառով, որ, կողաշրջվելով, բախվել են ծառերին», - նշում է տարածած հաղորդագրությունում։

 - рис.2