Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին

17.08.2017, 19:15
Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։
Արևի` ռեկորդային երկար խավարումը տեղի կունենա օգոստոսի 21–ին

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 21–ին տեղի կունենա բացառիկ երևույթ` Արեգակի խավարում։

Արևի ամենաերկար խավարումը կտևի 2 րոպե 41 վայրկյան։ Տևողությամբ նմանատիպ խավարումը վերջին անգամ գրանցվել է 1918 թվականի հունիսի 8–ին։ Այս երևույթին կարող են հետևել ԱՄՆ 14 նահանգների բնակիչներ։ Մոլորակի մյուս կետերում արևի խավարմանը կարելի կլինի հետևել առցանց հեռարձակումներով, հայտնում է NASA –ն, գրում է tvkultura.ru–ն։ 

Загружается новость ... "Лево"

NASA–ի գիտնականները նշում են, որ հետաքրքրություն է ներկայացնում ոչ միայն մոլորակի ընկղմումը բացարձակ խավարի մեջ։ Այդ օրը հետազոտողները կկարողանան հետևել ուլտրամանուշակագույն ուժեղ ճառագայթմանը։

Փորձագետները ծրագրում են որոշել արևի խավարման ազդեցությունը Երկրի մթնոլորտի ամենաբարակ վերին շերտի` իոնոլորտի վրա։ Այդ նպատակով ԱՄՆ–ում կգործարկվեն 11 աստղադիտակներ։ -0-