Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն

19.10.2017, 16:42
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։
Հայաստանն ու Ռուսաստանը միջազգային ավտոհաղորդակցություն կհաստատեն
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Ռուսաստանի հետ միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության միջկառավարական համաձայնագրին։

Ինչպես համաձայնագիրը ներկայացնելիս նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, փաստաթղթով նախատեսվում է առանց լրացուցիչ թույլտվությունների հավելյալ բեռնափոխադրումներ իրականացնել երկու երկների միջև, բացառությամբ այն բեռների, որոնք գալիս են ԵՏՄ ոչ անդամ պետություններից և ուղղվում են համաձայնագրով չնախատեսված երկներ։

«Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ամեն տարի երկու երկրների լիազորված մարմինների միջև փոխանակվող թույլտվությունների առկայության դեպքում», – ասեց Մարտիրոսյանը։

Նախարարի խոսքով, միևնույն ժամանակ համաձայնագրի շրջանակում այդ երկու երկրներում ուղևորա– և բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները կազատվեն տուրքերից, վճարումներից և տրանսպորտային միջոցի սեփականության և շահագործման համար գանձվող վճարումներից։

Загружается новость ... "Право"

Նրա խոսքով, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ երրորդ երկրի օրենսդրությամբ չեն նախատեսվում ուրիշ դրույթներ։

«Համաձայնագիրը պարունակում է նաև անվտանգության մեխանիզմներ և փոխադրման հսկողություն», – ասաց Մարտիրոսյանը։

Հայաստանը և Ռուսաստանը նախատեսում են ստորագրել այս համաձայնագիրը երկու երկների միջև փոխադարձ ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները, ինչպես նաև նրանց տարածքով տարանցիկ փոխադրումները զարգացնելու և թեթևացնելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով ԵՏՄ համաձայնագրի դրույթները։ –0–