Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի արտոնագիրը երկարացվել է երկու տարով

14.09.2011, 15:37
Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի արտոնագիրը երկարացվել է երկու տարով
Հայաստանում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի արտոնագիրը երկարացվել է երկու տարով

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ընթացքում մինչև 2013թ.-ի սեպտեմբերի 29-ը երկարացրել է «ՀայՌուսգազարդ» հայ-ռուսական ընկերության՝ հանրապետության տարածքում բնական գազի տեղաբաշխման և գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության երկու արտոնագրերը:

Այլ որոշման համաձայն, կարգավորիչը մինչև 2013թ.-ի սեպտեմբերի 29-ը երկարացրել է «Տրանսգազ» ՍՊԸ-ի («ՀայՌուսգազարդ»-ի դուստրը)՝ բնական գազի տեղափոխման արտոնագիրը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհային իրավունք ունի: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետերերն են «Գազպրոմ» ՍՊԸ-ն և Հայաստանի կառավարությունը:
Հայաստան գազը մուտք է գործում Վրաստանի տարածքով:

Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարման ծավալն առաջին կիսամյակի ընթացքում, 2010 թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, ավելացել է 12,6 տոկոսով և հասել է շուրջ 832,5 մլն խորանարդ մետրի:

Հաշվետու ժամանակահատվածում, 2010 թ.-ի նույն ցուցանիշի համեմատ, բնական գազի իրացման ծավալն ավելացել է 0,3 տոկոսով և կազմել 736 մլն խորանարդ մետր:-0-