ԶԼՄ-ները զարմացած են հայ պատգամավորներից մեկի որդու զուսպ հարսանիքից
30.09.2016,
12:51
Նախօրեին «Բելիաջիո» ռեստորանում տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի կրտսեր որդու հարսանիքը:

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին «Բելիաջիո» ռեստորանում տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի կրտսեր որդու հարսանիքը, գրում է «Հրապարակ» թերթը։
Պարբերականը հայտնում է, որ նա ամուսնացել է Գրիգոր Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի եղբոր՝ Սերգեյի դստեր հետ։
«Որքան էլ զարմանալի է, հարսանեկան տոնախմբությունը եղել է նեղ կազմով` հարազատներ ու մտերիմներ, և հնարավորինս զուսպ։ Քաղաքական վերնախավը ներկա չի եղել։ Հիշեցնենք, որ նորապսակները նշանվել են տարիներ առաջ, մեծ նշանդրեք արել, և դեռևս 2014թ.-ին էր խոսվում նրանց հարսանիքի մասին», - գրում է պարբերականը։ -0-