Ընտրվել են Երևանի փոխքաղաքապետները

29.10.2018, 18:58
Երևանի ավագանու խորհրդի արտահերթ նիստում երկուշաբթի ընտրվել են Երևանի առաջին փոխքաղաքապետը և քաղաքապետի տեղակալները։
Ընտրվել են Երևանի փոխքաղաքապետները
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի ավագանու խորհրդի արտահերթ նիստում երկուշաբթի ընտրվել են Երևանի առաջին փոխքաղաքապետը և քաղաքապետի տեղակալները։

Առաջին փոխքաղաքապետ է ընտրվել Հրաչյա Սարգսյանն «Իմ քայլը» դաշինքից։ Քաղաքապետի տեղակալներ են ընտրվել Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը, Տիգրան Վիրաբյանը։

Ի սկզբանե «Լույս» դաշինքի խմբակցությունը հայտարարել էր, որ կքվեարկի թեկնածուների դեմ, քանի որ «ուռճացված» է համարում քաղաքապետի օգնականների և խորհրդականների աշխատկազմը։ Սակայն քննարկումից և կարծիքների փոխանակումից հետո որոշ թեկնածուներ ձայներ ստացան դաշինքի ներկայացուցիչներից։ -0-