Երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Այսօր Երևանում երթուղայինների վարորդները բողոքի ակցիա են անում:
Պատճառն այն է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված երթուղայինների գործունեության արգելքից հետո նրանք չունեն եկամտի այլ աղբյուր, և ուզում են պարզել, թե պետական աջակցության որ կետով է իրենց գումար բաժին ընկնում:
«Այսօր մեր խնդիրը չէ ավելի շատ խնդիր առաջացնելը, մենք եկել ենք, որ պարզենք, թե օրենքի որ կետերով է մեզ էլ գումար հասնում, մենք էլ ապրենք: Մենք պետական բոլոր մուծումներն անում ենք, ուզում ենք իմանաք, որ կետի մեջ ենք մենք տեղավորվում, մեր օրվա հացի փողը ստանանք»,- նշում է ակցիայի մասնակիցներից մեկը:
«Հիմա ուղևորահոսք չկա, եթե վաղն էլ ասեն՝ աշխատեք, ես վստահ չեմ, որ կաշխատենք: Մեզ ոչինչով չեն փորձում օգնել, ուզում եմ հասկանամ, ում ենք դիմելու»,- նշում է ակցիայի մյուս մասնակիցը:
Հիշեցնենք, որ պարետի որոշմամբ կասեցվել է նաև երթուղայինների գործունեությունը։
Նախօրեին արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս մեկ ամսով, և երթուղայինների գործունեությունը շարունակվում է ժամանակավորապես կասեցված մնալ։
Հիշեցնենք նաև, որ նախօրեին արտակարգ դրությունը երկարացվել է ևս 30 օրով: -0-

