Ոստիկանությունը «ֆեյք» է անվանում սկանդալային դարձած աշխատակցուհու պրոֆիլը պոռնոկայքում
28.07.2016,
20:28
Ոստիկանությունը «ֆեյք» է անվանում պոռնոկայքերից մեկում գերատեսչության աշխատակցուհու էջը։

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանությունը «ֆեյք» է անվանում պոռնոկայքերից մեկում գերատեսչության աշխատակցուհու էջը։
Մարգարիտա Կարապետյանին սոցցանցերում «Քրեյզի Մագա» են անվանել նրանից հետո, երբ ցանցում լուսանկար է հայտնվել, որում նա ոլորում է մի տարեց կնոջ ձեռք Խորենացի փողոցում քաղաքացիներին բերման ենթարկելու ժամանակ։ Բլոգոլորտում լուրեր տարածվեցին այն մասին, որ ավելի վաղ նա աշխատել է Երևանի գիշերային ակումբներից մեկում։

Չորեքշաբթի հասարակական գործիչ Սարգիս Հացպանյանը մամուլի ասուլիսում ներկայացրել է պոռնոկայքերից մեկի լուսանցած էջը, որն իբր պատկանում է ոստիկանության աշխատակցուհուն։

«Երեկվա միջադեպը իրենց մութ նպատակների համար զենք դարձնելով՝ ոմանք ինչ-որ անհարիր կայքից պրինտ արած լուսանկարներ են ցույց տալիս, ու մյուս ոմանք էլ կուլ են տալիս խայծը, այն դեպքում, երբ նվազագույն բանականություն ունեցողն էլ կտեսնի, որ այդ պրոֆիլը հենց երեկ է բացվել, բոլոր լուսանկարները տեղադրված են 27.07.2016, քոմենթ անողների էջերն էլ դատարկ , որովհետև նույնպես երեկ ու այսօր են բացված»,– Facebook–ի իր էջում գրել է Հյաաստանի ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«Ակնհայտ ու պարզ է, որ որոշ պրիմիտիվ անձանց կողմից այս արշավը ձեռնարկվել է կառույց շահարկելու համար, ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ մարդու են վիրավորում: Եվ չի էլ հետաքրքրելու, քանի դեռ դեմքի լուրջ արտահայտությամբ ճերմակահեր տղամարդը զարմանալիորեն իրեն հավատացողներին շուրջը հավաքած՝ էժան ու ինֆանտիլ բացահայտումներ է անում: Այս կարգի ծանծաղ ու տգեղ շահարկումների սիրահարներին խորհուրդ եմ տալիս հասունանալ գոնե իրենց անձնագրային տարիքի չափ և այսպիսի տղայական մտածողություն ու վարք չփաթաթել մեր երկրի ու ժողովրդի վզին»,– գրել է նա։