Ոստիկանությունն անցել է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողությունների

19.04.2018, 10:03
Ոստիկանությունը հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ է իրականացնում հանրահավաքի վայրերում:
Ոստիկանությունն անցել է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողությունների

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանությունը հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ է իրականացնում հանրահավաքի վայրերում, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ»,- գրել է նա:

Загружается новость ... "Право"

Գրառման մեջ նշվում է, որ Ոստիկանությունը խնդրում է քաղաքացիներին հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար:

«Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված»,- ավելացրել է Ահարոնյանը: