Ոստիկանին սպանած գնդակն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից. ոստիկանություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

31.07.2016, 12:21
Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից:
Ոստիկանին սպանած գնդակն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից. ոստիկանություն (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից, Facebook-ի իր էջում գրել է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

Որոշ լրատվամիջոցներում և սոցցանցում նախօրեին բուռն քննարկումներ էին սկսվել ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ հարցի շուրջ, թե արդյո՞ք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից:

Ոստիկանության կայքում տեղադրվել են լուսանկարներ`

Տեղը, ուր խոցվել է մեքենան և սպանվել է ՈԶ զինծառայողը

 - рис.1

Արձակված գնդակի հետագիծը

 - рис.2

Դիպուկահարի թաքստոցը

 - рис.3

Դիպուկահարը

 - рис.4