422.28
5.02
388.48
+2
Եղանակը Երևանում
Հայ

Որոշ մանրամասներ ակտիվիստ Կարեն Վարդանյանի սպանության գործով

15:59
01 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի են դարձել բլոգեր և քաղաքացիական ակտիվիստ Կարեն Վարդանյանի սպանության որոշ մանրամասներ, հայտնում է shamshyan.com–ը։

Անհետ կորած քաղաքացիական ակտիվիստ Կարեն Վարդանյանը սպանված է. ոստիկանություն>>

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, ով մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:

Ինչպես հայտնում է կայքը, օպերատիվ–հետախուզական ծավալուն գործողությունների արդյունքում ապրիլի 1–ին ոստիկանություն բերման են ենթարկվել 23–ամյա Գևորգ Զոհրաբյանը և 28–ամյա Արթուր Միհրանյանը։

Նրանք կասկածվում են 34–ամյա Կարեն Վարդանյանի սպանության և նրա դին հողի տակ պահելու մեջ։

«Այսօր ավելի վաղ ոստիկանները և քննիչները Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակներից մեկում հայտնաբերել են Կարեն Վարդանյանի դին, որը թաքցրել էին հողի տակ։ Դատաբժիշկը, զննելով մարմինը, հայտնեց, որ գլխի վրա կան բազմաթիվ հարվածների հետքեր, իսկ բերանը կտորով փակած էր։ Ավտոտնակը պատկանում է կասկածյալ Գ. Զոհրաբյանին»,– նշվում է հաղորդման մեջ։

Զոհրաբյանը ոստիկանության աշխատակիցներին հայտնել է, որ մարտի 17–ին նա իր մեքենայով Արթուրի և Կարենի հետ մեկնել է Վրաստան, սակայն Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի մոտակայքում սպանել է Կարենին, Արթուրի հետ վերադարձել Սիսակյան փողոց և թաքցրել Կարենի դին ավտոտնակում։

Տվյալ հանցագործությունը բացահայտելու համար ձևավորվել է մի քանի օպերատիվ խումբ, որոնց ներկայացուցիչները ներկա էին ավտոտնակում մարմինը հայտնաբերելու ընթացակարգին։ Զոհրաբյանը և Միհրանյանը ձերբակալվել են։

Տվյալ փաստով Երևանի ՔԿ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել Հայաստանի ՔՕ 104–րդ հոդվածի 2–րդ մասի 7–րդ կետով (Սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից)։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
31 Մարտի 2023
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը. ՎԻԴԵՈ
13:55
31 Մարտի 2023
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
12:49
31 Մարտի 2023
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
11:35
31 Մարտի 2023
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
Երևանի Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
10:09
31 Մարտի 2023
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
10:04
31 Մարտի 2023
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ
15:17
30 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է
15:04
30 Մարտի 2023
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
Կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը
13:47
30 Մարտի 2023
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար. ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ (ՎԻԴԵՈ)
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար.  ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ. ՎԻԴԵՈ