525.36
7.45
477.51
+4
Եղանակը Երևանում
Հայ

Վիդեոբանկը Հայաստանում. ի՞նչ է դա և ինչի՞ համար է նախատեսված

16:00
05 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դուք ունեք ծանրաբեռնված գրաֆիկ, բանկ այցելելու ժամանակ չկա, սակայն բանկային գործառնություններ, ամեն դեպքում, պետք է կատարե՞ք։

Դեմ առ դեմ` բանկ չայցելելով  

Лицом к лицу, не посещая банк блокнот ВТБ

Վարկեր, կոմունալ վճարումներ, արտերկրից իրականացվող դրամական փոխանցումներ. որքան կցանկանայիք տնից, հարմարավետ բազկաթոռին նստած, առանց հերթի, կատարել այս բոլոր բանկային գործառնությունները։ Այժմ դա հնարավոր է։ Հայաստանում արդեն գործարկվել է նման ծառայություն` Վիդեո Բանկ, որից կարող են օգտվել անգամ տեխնոլոգիաներին չտիրապետող մարդիկ, ովքեր չեն կարողանում երկար տեքստեր գրել բջջայինում կամ համակարգչում։

«Ժամադրություն» ապագայի հետ

Свидание с будущим блокнот ВТБ

Ժամանակակից աշխարհը սրընթաց փոխվում է, տեխնոլոգիաներն իրենց հերթին մեծ թափով զարգանում են։ Եթե ոչ այնքան վաղ անցյալում դժվար էր պատկերացնել, որ հնարավոր է հեռահար կերպով կառավարել հեռուստացույցը, ապա այսօր հեռահար կարելի է կառավարել ամեն ինչ` սկսած սեփական սմարթֆոնից ռոբոտ–փոշեկուլի գործարկումից մինչև «խելացի տան» կառավարում։

Առանձին ուշադրության է արժանի հեռահար բանկային ծառայությունների զարգացումը։ Հիմա բանկային գործառնություններ կատարելու համար (վարկերի մարում, ավանդի համալրում, փոխանցում պետբյուջե և այլն) պետք չէ, որպեսզի դուք ֆիզիկապես ներկա լինեք բանկում։ Եվ այստեղ խոսքն ընդհանրապես Ինտերնետ կամ Մոբայլ բանկինգի մասին չէ, որտեղ գործառնությունները, չնայած հեռահար, բայց, ամեն դեպքում, պետք է կատարեք Դուք ինքներդ։ Խոսքը մի նոր, բացառիկ` Վիդեո Բանկ ծառայության մասին է։ Չե՞ք լսել նման ծառայության մասին, իսկ այն արդեն հասանելի է Հայաստանում, և առաջինն այդ ծառայությունը գործարկել է ՎՏԲ–Հայաստան Բանկը, որի Կոնտակտային կենտրոնում էլ մենք որոշեցինք փորձարկել այն և պատրաստ ենք ներկայացնել «գաղտնիքները»։

Առցանց ծառայություններ

Онлайф услуги блокнот ВТБ

Բանկերը ներդնում են նոր տեխնոլոգիաներ մեր առօրյան թեթևացնելու համար, օրինակ այնպիսինները, որոնց դեպքում պետք չէ ավելորդ անգամ այցելել բանկ ու հերթ կանգնել` կոմունալ ծառայությունները վճարելու կամ դրամական փոխանցում ստանալու/ուղարկելու համար։ Վերջին տարիներին մեր հասարակությունն ակտիվորեն օգտվում է Ինտերնետ և Մոբայլ բանկինգի ծառայություններից, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել բանկային գործառնություններ հատուկ «հեռակառավարման վահանակի» միջոցով։ Բանկերն անգամ մշակել են հատուկ չատեր` հաճախորդի հետ շփվելու համար, գործարկել են Զանգերի կենտրոններ։ Սակայն, ցավոք, մեզնից ոչ բոլորն են տիրապետում համակարգչին կամ սմարթֆոնին, շատերը չեն կարողանում մուտքագրել երկար տեքստեր` սեփական խնդիրը նկարագրելու համար, իսկ հաճախ, լինելով երկրից դուրս, ռոումինգի հետ կապված դժվարությունների պատճառով չեն կարողանում զանգել բանկ և լուծել խնդիրը։ Հենց այստեղ օգնության է գալիս Վիդեո Բանկ գերժամանակակից ծառայությունը։

Ի՞նչ է Վիդեո Բանկը

Что же это за услуга? блокнот ВТБ

Վիդեո Բանկը հնարավորություն է ընձեռում կապվել ՎՏԲ–Հայաստան Բանկի աշխատակցի հետ տեսակապի օգնությամբ, օրինակ` Skype–ի միջոցով, որը համացանցում ձայնային շփման առավել տարածված համակարգերից է (ապագայում նախատեսվում է գործարկել տեսակապ նաև Viber և WhatsApp համակարգերի միջոցով)։ ՎՏԲ–Հայաստան Բանկի բոլոր հաճախորդներն, առանց որևէ տվյալ ներկայացնելու, աշխարհի ցանկացած կետից կարող են Skype–ի միջոցով զանգել Բանկի Կոնտակտային կենտրոն (VTBA.operator), անցնել համապատասխան նույնականացում (ցույց տալ անձնագիրը) և կատարել ցանկացած անկանխիկ գործառնություն։ Ծառայությունը հասանելի է երկուշաբթիից ուրբաթ 09:30-ից 17:30-ը, շաբաթ օրը` ժամը 10:00-14:00-ն։

Փաստորեն, նման ծառայությունը թույլ կտա Ձեզ անգամ բազմոցին նստած «մտնել» Ձեր բանկն ու խորհրդատվություն ստանալ: Ընդ որում, Վիդեո Բանկի աշխարհագրությունն անսահմանափակ է, քանի որ դինամիկ զարգացող ինտերնետ տեխնոլոգիաների շնորհիվ այդ պրոդուկտը կընդգրկի ողջ աշխարհը: Այս ծառայությունը «կոտրում է» ժամանակային և տարածական բոլոր սահմանափակումները և ստեղծում նոր ու հարմար հարթակ` հաճախորդի և բանկի շփման համար:

Ի՞նչ կարող եմ անել Վիդեո Բանկի միջոցով

Что я могу делать посредством видеобанкинга? блокнот ВТБ

Գրեթե այն ամենը, ինչն անում ենք անձամբ բանկ այցելելիս կամ Մոբայլ բանկինգ օգտագործելիս և անգամ ավելին: Օրինակ, ՎՏԲ-Հայաստան Բանկի Վիդեո Բանկ ծառայությունը հնարավորություն է տալիս ստուգել հաշիվների մնացորդը, բանավոր ծանոթանալ հաշիվների քաղվածքներին, փոխանցումներ կատարել սեփական հաշիվների և քարտերի միջև, մարել վարկերը, համալրել ավանդները, վճարել կոմունալ ծառայությունները, կատարել ներբանկային և միջբանկային փոխանցումներ, այդ թվում` SWIFT համակարգի միջոցով, ուղարկել և ստանալ արագ դրամական փոխանցումներ, փոխանցում կատարել պետբյուջե, իրականացնել անկանխիկ արտարժույթի փոխանակում, ակտիվացնել SMS բանկինգ ծառայությունը և այլն: Եվ ամենակարևորը, կատարելով ընդամենը մեկ տեսազանգ` կարելի է հեռահար կերպով բացել քարտային, բանկային և ավանդային հաշիվներ:

Իսկ ինչպե՞ս օգտվել

Как пользоваться? блокнот ВТБ

Այս ծառայությունից օգտվելը շատ հեշտ է, քանի որ գրեթե բոլորի հեռախոսներում կամ համակարգիչներում/նոութբուքերում կա Skype համակարգ: Տեսազանգ կատարելու համար կարելի է www.vtb.am կայքում սեղմել «Տեսազանգ» կոճակը կամ Skype համակարգի միջոցով պարզապես զանգել Բանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակցին` VTBA.operator հասցեով:
Բանկի աշխատակիցն առաջին հերթին կիրականացնի նույնականացում ` խնդրելով ցույց տալ անձնագիրը, համեմատելով դրա տվյալները Բանկի տվյալների հետ և հաճախորդի դեմքն անձնագրի լուսանկարի հետ: Դրանից հետո Ձեզ մնում է միայն նշել, թե ինչ գործարք եք ցանկանում կատարել, իսկ Բանկի աշխատակիցը կանի դա Ձեր փոխարեն: Ավելին, Դուք ստիպված չեք լինի որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի որ Ձեր օնլայն ներկայությունն արդեն կնշանակի, որ Դուք համաձայն եք կատարել գործարքը։

Բացի այդ, տեսազանգը կձայնագրվի` հաճախորդի և Բանկի անվտանգությունից ելնելով: Ի դեպ, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջիկայում մտադիր է առավել ակտիվ մասնաճյուղերում ստեղծել հատուկ գոտիներ, որտեղ հաճախորդը, հերթերից խուսափելու համար, կկարողանա առանձնանալ և տեսազանգ կատարել Կոնտակտային կենտրոն: Գայթակղիչ է, այնպես չէ՞: Մինչ ուրիշները հերթ կկանգնեն, դուք տեսազանգի միջոցով կկատարեք Ձեր բոլոր բանկային գործառնությունները:

Եվ ինչո՞վ է դա տարբերվում Մոբայլ բանկինգից

И чем это отличается втб блокнот

Շատերը, հնարավոր է, կասեն, որ արդեն ունեն Մոբայլ կամ Ինտերնետ բանկինգ, նոր ծառայության կարիք չունեն։ Տեսեք, Մոբայլ բանկինգ միացնելու համար անհրաժեշտ է նախապես անձամբ այցելել բանկի մասնաճյուղ, հայտ լրացնել, ստանալ կոդ, հավելված ներբեռնել։ Իսկ Վիդեո Բանկ ծառայությունից աշխարհի ցանկացած կետում կարող են օգտվել բոլորն, այդ թվում` տարեց մարդիկ, ովքեր այդքան էլ «գլուխ չեն հանում» տեխնոլոգիաներից։ Վիդեո Բանկից օգտվելու համար պետք չէ նախօրոք այցելել բանկ ու հայտ լրացնել։ Չէ՞ որ ծառայությունն աշխատում է «մեկ հպման» սկզբունքով։ Դուք պարզապես պետք է զանգահարեք, իսկ բանկի աշխատակիցը Ձեր փոխարեն կկատարի բոլոր գործառնությունները։

Իսկ անվտանգությու՞նը

А как же безопасность блокнот

Դուք կհարցնեք, թե ինչպես է այս դեպքում լուծվում անվտանգության խնդիրը, չէ՞ որ տեսականորեն տեսազանգի միջոցով Ձեր հաշվից կարող է գումար հանել մեկ ուրիշը։ Ոչ, չի կարող, քանի որ, ինչպես բանկի մյուս բոլոր հաճախորդները, դուք ևս նույնականացում կանցնեք Ձեր անձնագրով, իսկ կասկածների դեպքում կնշեք հաշվից կատարած Ձեր վերջին գործառնությունը։ Բացի այդ, եթե աշխատակիցն անձի նույնականացման հարցում կասկածներ ունենա, նա կարող է օգնության կանչել գործընկերոջն` ավելորդ զույգ աչքերը չեն խանգարի։ Դրանից բացի, բոլոր զանգերը ձայնագրվում են, և տեսակապի վատ որակի կամ հաճախորդի հստակ պատկերի բացակայության դեպքում գործառնությունները չեն կատարվի։ Մի անհանգստացեք, բանկը հոգ է տանում Ձեր հարմարավետության և միջոցների անվտանգության մասին։

Համաշխարհային պրակտիկա

мировая практика блокнот втб

2015 թվականին Accenture խորհրդատվական ընկերությունը (ծառայություններ է մատուցում կառավարման կոնսալթինգի, տեղեկատվական տեխնոլոգիաների և աութսորսինգի ոլորտում) պատրաստել է Banking Shaped by the Customer զեկույցը` Հյուսիսային Ամերիկայի մանրածախ բանկերի ավելի քան 4000 հաճախորդների շրջանում նախընտրելի ֆինանսական գործիքների թեմայով։ Ինչպես պարզվել է, բանկերի ավելի քան 80%-ը խոստովանում է, որ հեռահար բանկային սպասարկումը և Մոբայլ բանկինգի խողովակները խթանում են հաճախորդների ներգրավումը։ Միաժամանակ, հարցվածների 93%-ը վստահ է, որ սպառողն «ավելի բավարարված» կլինի Վիդեո Բանկի որակյալ ծառայության ներդրման դեպքում, և հարցվածների գրեթե կեսը` 48%-ը, ցանկանում է, որ իրենց բանկը տրամադրի տեսաչատի հնարավորություն։

Որոշ բանկեր արդեն մասնակիորեն առաջարկում են Վիդեո Բանկ ծառայություն։ Ավելի վաղ հեռախոսով իրականացվող բանակցությունների մեկ երրորդն այժմ կատարվում է հեռահար. հիփոթեքային խորհրդատուի հետ զրուցելու համար պետք չէ դուրս գալ տանից, բավական է օգտվել նոութբուքից կամ բջջային հեռախոսից։

Հաճախորդների 95%-ը լավ կամ գերազանց է գնահատում բանկային այդ ծառայությունը։ Չարժե մտահոգվել, քայլեք նոր տեխնոլոգիաներին համընթաց։





Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
14 Նոյեմբերի 2019
Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թթ.–ին պատշաճ և անխափան կապահովվեն ֆրանսիական արտադրող «Դիաբետոն» դեղով. ԱՆ
ԱՆ–ից հայտնում են, որ շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թթ.–ին ևս պատշաճ և անխափան կապահովվեն ֆրանսիական արտադրող «Դիաբետոն» դեղով։
16:02
14 Նոյեմբերի 2019
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն. Ռևազյան
RyanAir–ը, Wizz Air–ը, AirBaltic-ն ու «Ազիմուտը» գալիս են Հայաստան. կգործարկվի շուրջ 10 նոր ուղղություն։
13:35
14 Նոյեմբերի 2019
Հեքիաթային քաղաք և վերգետնյա կամրջակներ. ինչպիսին կլինի Երևանն Ամանորին (ՖՈՏՈ)
Հեքիաթային քաղաք և վերգետնյա կամրջակներ. շուրջ 325 մլն դրամ կծախսվի Երևանն Ամանորին պատրաստելու համար։
12:08
14 Նոյեմբերի 2019
«Էս ուր ենք հասել». ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը`Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումների մասին
«Էս ուր ենք հասել ժողովուրդ». ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը`Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումների և վարչապետի արձագանքի մասին։
11:03
14 Նոյեմբերի 2019
2 քաղաքացիներ ստիպել են ծննդկաններին հրաժարվել երեխաներից. օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման դեպքեր են բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Սարսափելի դեպքեր են բացահայտվել. 2 քաղաքացիներ ստիպել են ծննդկաններին հրաժարավել երեխաներից, օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր են բացահայտվել։
08:00
14 Նոյեմբերի 2019
Չորեքշաբթի` նոյեմբերի 13–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք չորեքշաբթի` նոյեմբերի 13–ի առավել ուշագրավ նորությունները։
23:13
13 Նոյեմբերի 2019
Փաշինյանը մեկնաբանել է սեռափոխված Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման շուրջ առաջացած աղմուկը
Փաշինյանը մեկնաբանել է սեռափոխված Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման շուրջ առաջացած աղմուկը:
19:21
13 Նոյեմբերի 2019
Փաշինյան. «Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ» (ՎԻԴԵՈ)
«Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ», – այսօր ԱԺ–ում հայտարարել է Փաշինյանը։
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:
15:57
13 Նոյեմբերի 2019
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում:
15:43
13 Նոյեմբերի 2019
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։