Վերադառնում ենք «ցախավել լինի, մերը լինի» սկզբունքին. Գորգիսյանը՝ ԿԳՄՍ նախարարին (ՎԻԴԵՈ)
17:15
16 Սեպտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր ԱԺ-ում թեժ քննարկվում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Կառավարությունը ևս ԱԺ-ում է և պատասխանում է պատգամավորների հարցերին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:
«Այն օրվանից, որ դուք նշանակվեցիք ԿԳՄՍ նախարար, դուք պայքար եք մղում նախկինում եղած համակարգերի դեմ, և քանդում եք դրանք, իհարկե, շատ էին խնդիրները, շատ էին արմատական խնդիրները, որոնք պետք էր քանդել: Բայց դուք թացը չորի հետ խառնել եք և փորձում եք քանդել գրեթե ամեն ինչ և տեղը չեք առաջարկում որևէ բան ստեղծելու»,- այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտնել է ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը: :
Նա նշել է, որ այսօր նախարարի հարցազրույցից պարզ է դառնում, որ վերադառնում ենք հին ու «բարի» ավանդույթներին:
«Դուք նշեցիք, որ հեղափոխության առաջնորդ լինելն է այն պատճառը, որ դուք նախարար եք, ցավոք պետք է արձանագրենք, որ վերադառնում եք հին ժամանակներին, երբ ասվում էր ցախավել լինի, մերը լինի և այդ մոտեցումն ու սկզբունքն էր, որ հիմք դրեց բոլոր արատավոր երևույթներին, որոնք հետագայում ՀՀ-ում ունենք: Հուսով եմ, որ ձեր հրաժարականով թույլ կտաք, որ Հայաստանում կրթությունը, գիտությունը մշակույթը և սպորտը զարգանա»,- եզրափակել է իր ելույթը Գորգիսյանը: -0-
ԱՄՆ–ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի մյուս պետություններում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման տարբերակը` հասնելով Ռուսաստանից և Չինաստանից այդ երկրների էներգետիկ անկախության ամրապնդման
Այս անգամ գինու սիրահարները հավաքվել էին Հանրապետության 82 հասցեում, ոչ միայն գինու համտեսի, այլև տոնելու սիրված պանդոկի 20 ամյակը: Կովկաս պանդոկը հիմնադրել են Ռոմիկ, Վահե և Վիգեն Բադալյանները. ՎԻԴԵՈ
Փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտարարել են, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի արդյունավետ պաշտպանության իրավական գործիքակազմն այլևս սպառված է