ՈՒՀԱ -ի հոբելյանական միջոցառման գավաթին արժանացել է «Նոր հայեր» թիմը

13.11.2016, 12:47
Դերասան և КВН-ի՝ ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի անդամ Արմեն Պետրոսյանն իր Ինստագրամում և ֆեյսբուքյան էջում Գարիկ Մարտիրոսյանի հետ լուսանկար է հրապարակել:
ՈՒՀԱ -ի հոբելյանական միջոցառման գավաթին արժանացել է «Նոր հայեր» թիմը
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի- Արմենիա/. Դերասան և КВН-ի՝ ՈՒՀԱ-ի «Նոր հայեր» թիմի անդամ Արմեն Պետրոսյանն իր Ինստագրամում և ֆեյսբուքյան էջում Գարիկ Մարտիրոսյանի հետ լուսանկար է հրապարակել՝ ՈՒՀԱ-ի 55 ամյակը խորհրդանշող գավաթը ձեռքին:

 - рис.1

«Այսօր պարզվեց, որ ծրագիրը մրցութային է և մենք այդպես էլ չիմանալով հաղթեցինք: Շնորհավոր բոլորիս»,- ասվում է Արմենի (Մենչ) գրառման մեջ:

 - рис.2

Խմբի անդամ, մոսկվայաբնակ Տաշ Սարգսյանը լուսանկար է հրապարակել՝ գավաթը ձեռքին, և շնորհավորել է բոլորին:

«Նոր հայերը» 16 տարի անց հավաքվել են ՈՒՀԱ-ի բեմում՝ նշելու ՈՒՀԱ-ի 55-ամյակը Կրեմլի մեծ համերգասրահում: -0-