Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը արտակարգ դրության պատճառով մասամբ փակ է
15.11.2020,
11:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն որոշակի տրանսպորտաին միջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնին։
Նշվում է, որ դա պայմանավորված է արտակարգ դրությամբ։
«ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-