Դմիտրի Կիսելյովի նկատմամբ կիրառված ԵՄ պատժամիջոցները խոսքի ազատության խախտում է, համոզված են նորվեգացի լրագրողները

08.04.2014, 16:52
Նորվեգացի լրագրողները, ովքեր հրավիրել էին «Ռոսիա սեգոնդյա» ՄԼԳ–ի ղեկավար Դմիտրի Կիսելյովին Կիրկենես քաղաք` Եվրաարկտիկական տարածաշրջանի լրագրողների ամենամյա ժողովին մասնակցելու նպատակով, նրա հանդեպ սահմանված ԵՄ–ի պատժամիջոցները խոսքի ազատության խախտում են որակել։
Դմիտրի Կիսելյովի նկատմամբ կիրառված ԵՄ պատժամիջոցները խոսքի ազատության խախտում է, համոզված են նորվեգացի լրագրողները

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Նորվեգացի լրագրողները, ովքեր հրավիրել էին «Ռոսիա սեգոնդյա» ՄԼԳ–ի ղեկավար Դմիտրի Կիսելյովին Կիրկենես քաղաք` Եվրաարկտիկական տարածաշրջանի լրագրողների ամենամյա ժողովին մասնակցելու նպատակով, նրա հանդեպ սահմանված ԵՄ–ի պատժամիջոցները խոսքի ազատության խախտում են որակել։

Կիսելյովը մարտին Ռուսաստանի և Ուկրաինայի մի շարք քաղաքացիների հետ ներառվել է ԵՄ–ի պատժամիջոցների ցանկում Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին։ Նրանց արգելվել է մուտք գործել Եվրոպա։

«Քանի որ պրն Կիսելյովը չի կարող մասնակցել մեր ամենամյա հանդիպմանը և ելույթ ունենալ Եվրաարկտիկական տարածաշրջանի, ինչպես նաև Ռուսաստանի հարյուրավոր լրագրողների առջև, մենք դա խոսքի ազատության խախտում ենք համարում», – ՌԻԱ Նովոստիին ասել է Ամունդ Տրելևիկը (Amund Trellevik), ով Barents Press լրատվական գործակալության նորվեգական ստորաբաժանման վարչության անդամ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` Դմիտրի Կիսելյովը «բավականին հակասական անձ է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Եվրոպայում»։

«Եվ դա մեր հրավերի պատճառներից մեկն էր։ Մենք հավատացած ենք, որ սեփական կարծիքի ազատ արտահայտման նկատմամբ արգելքը նման ճգնաժամի ելք չէ։ Ղրիմի ճգնաժամը, ինչպես նաև Արևմուտքի և Ռուսաստանի միջև ճգնաժամը համաժողովի կարևորագույն թեմաներից են լինելու։ Եվ մենք շատ կցանկանայինք, որ պրն Կիսելյովը մասնացեր մեր հանդիպմանը», – ավելացրել է գործակալության զրուցակիցը։–0–