Օնիշչենկոն խորհուրդ է տալիս ռուսներին Ամանորին ոչ թե որովայնի տոն կազմակերպել, այլ՝ հոգու

28.12.2011, 14:45
Օնիշչենկոն խորհուրդ է տալիս ռուսներին Ամանորին ոչ թե որովայնի տոն կազմակերպել, այլ՝ հոգու

ՌԴ գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն խորհուրդ է տալիս ռուսներին ամանորյա տոներին չչարաշահել ուտելիքն ու ալկոհոլը, այլ ժամանակի մեծ մասը հատկացնել մաքուր օդում զբոսանքներին և մտերիմների հետ շփմանը:

«Ավելի լավ է չչարաշահել ալկոհոլը, չափից շատ չուտել: Առավել շատ մաքուր օդում լինել՝ քաղաքից դուրս: Ավելի լավ է ձեզ ոչ թե շատակերությանը նվիրեք, այլ՝ հոգուն: Դա հիանալի հանգիստ կլինի»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է նա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բացի այդ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը խորհուրդ է տվել այն ռուսներին, ովքեր նախկինում երբևէ սպորտով չեն զբաղվել, չսկսել կտրուկ դրանով զբաղվել, այլապես հնարավոր է վնասել մկանները: «Կտրուկ մարմնական շարժումներ չի կարելի անել: Ավելի լավ է դահուկներով զբոսնել անտառում, քան լեռներից սահել: Արեք ձեր տասը հազար քայլը, որը դուք պետք է ամեն օր անեք՝ անկախ Ամանորից: Դա ֆիզիոլոգիական նորմա է»,- նշել է Օնիշենկոն: -0-